Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Progress Reports

Դասախոսների վերապատրաստում Լինկոպինգի համալսարանում

ERASMUS+ PRINTEL նախագծի շրջանակներում, որը մեկնարկել էր սույն թվականի Դեկտեմբերի 3-7-ը, Շվեդիայի Լինկոպինգ քաղաքի համալսարանում, կայացել են վերապատրաստման դասընթացներ՝ «Ակտիվ ուսուցում» թեմայով:

Վերապատրաստման դասընթացներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել են՝ Մերի Ղազարյանը (Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն) և Վահրամ Մուրադյանը (Գյումրու մասնաճյուղի ԷԷԻԱՀ ամբիոն):

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում իրականացվել և ուսումնասիրվել են.

  • Lightboard և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում,
  • SWOT մոդելը և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում,
  • ուսուցման նպատակների SMART ձևավորման գործընթացը,
  • Բլումի տաքսոնոմիան,
  • Flipped Classroom ուսուցանման մեթոդը,
  • Mentimeter առցանց գնահատման գործիքը,
  • ուսուցման հիբրիդային եղանակները,
  • պրոֆեսիոնալ և միջմշակութային ճարտարագիտական կարողությունները,
  • ամենօրյա առաջադրանքների ներկայացումները և հետադարձ կապը․

Դասընթացի ավարտին ՀԱՊՀ թիմի անդամներին շնորհվել են հավաստագրեր: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կօգտագործվեն ՀԱՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացներում: