Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Progress Reports

Դասախոսների վերապատրաստում Բարսելոնայի համալսարանում

ERASMUS+ PRINTeL նախագծի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 10-14-ը Բարսելոնայի համալսարանում անց են կացվել դասախոսների վերապատրաստման դասընթացներ՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ Մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» թեմայով։

Վերապատրաստման դասընթացներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել են Հասմիկ Հովհաննիսյանը (Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն) և Արմեն Հովհաննիսյանը (Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոն)։

Հնգօրյա վերապատրաստման դասընթացները ներառում էին հետևյալ թեմաները՝

  • Ակտիվ ուսուցման ներածություն,
  • sli.do, Poll Everywhere, Mentimeter գործիքները և դրանց կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացում,
  • թվային ինֆոգրաֆիկան ակտիվ ուսուցման գործընթացում,
  • խաղաֆիկացում. հիմնական հասկացություններ,
  • խաղաֆիկացման տարրերը,
  • Kahoot-ը` որպես խաղաֆիկացման գործիք,
  • մոբայլ ուսուցում. հիմնական հասկացություններ,
  • Adobe Spark Video –ի կիրառոությունը մոբայլ ուսուցման գործընթացում,
  • ամենօրյա առաջադրանքների ներկայացումներ և հետադարձ կապ:

 Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հաջողությամբ կկիրառվեն ՀԱՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացներում։