Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Progress Reports

Դասախոսների վերապատրաստում Պորտոյի համալսարանում

ERASMUS+ ծրագրի PRINTEL նախագծի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 12-16-ը Պորտոյի համալսարանում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ «Վիդեոդասընթացները որպես ուսուցման գործիք դասախոսների և ուսանողների համար» թեմայով:

Վերապատրաստման նշված դասընթացներին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանից մասնակցել են՝ Արմեն Ամիրջանյանը (Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման ամբիոն) և Էլլա Հովհաննիսյանը (ՏԱԾԱ ամբիոն)։

Հնգօրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում ուսումնասիրվել են հետևյալ թեմաները.

  • Վիդեոն որպես ուսուցման գործիք,
  • Վիդեոի կիրառությունը բարձրագույն կրթության մեջ,
  • Panopto-ն որպես Video հարթակ բարձրագույն կրթության համար,
  • Ինտերակտիվ լսարան․ տարբեր տեսակի վիդեո գործիքների կիրառությունը լսարանում և վիդեոն որպես գործիք շրջված դասընթացների (Flipped classroom) կազմակերպման համար,
  • Վիդեոն որպես դասընթացների օժանդակ, հավելյալ գործիք (օգտվելով “Explain Everything” App/Soft հավելվածից),
  • Վիդեոն շրջված դասընթացներում (Flipped classroom),
  • Panopto օնլայն գնահատման մեթոդները,
  • Օրական և ամփոփիչ առաջադրանքներ, հետադարձ կապ:

Դասընթացի ավարտին ՀԱՊՀ թիմի անդամներին շնորհվել են հավաստագրեր: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգտագործվեն ՀԱՊՀ-ում պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթացներում: