Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Progress Reports

Դասախոսների վերապատրաստում Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում

ERASMUS+ PRINTEL նախագծի շրջանակներում, որը մեկնարկել էր սույն թվականի նոյեմբերի 12-16-ը, Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում, կայացել են վերապատրաստման դասընթացներ՝ «Ակտիվ ուսուցում» թեմայով:

Վերապատրաստման դասընթացներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել են՝ Արման Առաքելյանը (Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն), Արուսյակ Աբրահամյանը (Տնտեսագիտության և կառավարման ամբիոն) և Եղիսաբեթ Ալավերդյանը (ՏԱԾԱ ամբիոն):

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում իրականացվել և ուսումնասիրվել են.

  • TPACK մոդելը և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում,
  • ADDIE մոդելը և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում,
  • SWOT մոդելը և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում,
  • ուսուցման նպատակների SMART ձևավորման գործընթացը, Բլումի տաքսոնոմիան,
  • Flipped Classroom ուսուցանման մեթոդը,
  • Mentimeter առցանց գնահատման գործիքը,
  • ուսուցման հիբրիդային եղանակները,
  • պրոֆեսիոնալ և միջմշակութային ճարտարագիտական կարողությունները,
  • ամենօրյա առաջադրանքների ներկայացումները և հետադարձ կապը:

Դասընթացի ավարտին ՀԱՊՀ թիմի անդամներին շնորհվել են հավաստագրեր: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքները հաջողությամբ կօգտագործվեն ՀԱՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացներում: