Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Progress Reports

Դասախոսների վերապատրաստում Ավստրիայի Գրացի Կիրառական գիտությունների համալսարանում

Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 5-ից սկսած FH Joanneum Gesellschaft mbH (FHJ) համալսարանում տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստում «Հիբրիդային/խառնուրդային դասավանդում և ուսուցում» թեմայով։ Դասընթացներն ավարտվեցին նոյեմբերի 9-ին և մասնակիցներին տրամադրվեցին վկայագրեր մասնակցության վերաբերյալ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ծրագրին մասնակցեցին Կրիստինա Խուդավերդյանը ( ՏԱԾԱ ամբիոն) և Լևոն Կիրակոսյանը (ՔՀ և Ց ամբիոն)։

Ուսուցման հինգ օրերը ներառում էին հետևյալ թեմաները՝

  • Ներածություն հիբրիդային ուսուցման մեջ,
  • Էլեկտրոնային կառավարում և վերլուծական մոտեցումով դասախոս,
  • Աշխատանք էլեկտրոնային ուսուցման հարթակի հետ,
  • Առցանց պորտֆոլիոները որպես ուսանողների վերլուծական աշխատանքի գործիք,
  • Առցանց ուսուցման նյութերի մշակում,
  • Առցանց գործիքները որպես ծրագրային ուսուցման աջակից,
  • Աջակցություն խմբային նախագծերում,
  • Նախագծերի ներկայացում և կարծիքներ.

 Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հաջողությամբ կկիրառվեն ՀԱՊՀ ակադեմիական անձնակազմի վերապատրաստման համար: