Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Նորություններ

Դասախոսների վերապատրաստում Իսպանիայում

 

18 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 10-14-ը, 2018 Բարսելոնայի համալսարանում (UB) տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստման դասընթաց

ERASMUS+ PRINTeL նախագծի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 10-14-ը Բարսելոնայի համալսարանում անց են կացվել դասախոսների վերապատրաստման դասընթացներ՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ Մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» թեմայով։

Վերապատրաստման դասընթացներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել են Հասմիկ Հովհաննիսյանը (Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն) և Արմեն Հովհաննիսյանը (Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոն)։