Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Նորություններ

Դասախոսների վերապատրաստում Պորտուգալիայում

 

19 Նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 12-16-ը, 2018 Պորտոյի համալսարանում տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստման դասընթաց

ERASMUS+ ծրագրի PRINTEL նախագծի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 12-16-ը Պորտոյի համալսարանում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ «Վիդեոդասընթացները որպես ուսուցման գործիք դասախոսների և ուսանողների համար» թեմայով:

Վերապատրաստման նշված դասընթացներին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանից մասնակցել են՝ Արմեն Ամիրջանյանը (Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման ամբիոն) և Էլլա Հովհաննիսյանը (ՏԱԾԱ ամբիոն)։