Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Նորություններ

ՀԱՊՀ Դասախոսների վերապատրաստման դասընթացներ

 

02 April, 2019

Դասախոսների Վերապատրաստման Դասընթացներ
Վերապատրաստման Դասընթաց #1 «Դասավանդման և ուսուցման նորարարական մոտեցումներ»
Վերապատրաստող՝ ֆ-մ․գ․թ․, դոց. Արման Առաքելյան (ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ, ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոն)

Մարտի 13-ից 27-ն ընկած ժամանակահատվածում անցկացված դասընթացին մասնակցեցից ՀԱՊՀ Ավագ դպրոցի 12 մանկավարժներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում․ մաթեմատիկա, ֆիզիկա, լեզուներ, հասարակագիտություն եւ այլն

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթեցնել դասավանդման և ուսուցման նորարարական մոտեցումներին, մոդելներին եւ գործիքներին, հատուկ ուշադրություն դարձնելով ակտիվ եւ համակցված ուսուցման վրա:

Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կրթական գործընթացում ՏՀՏ գործիքների կիրառմանը (համակցված ուսուցման համատեքստում)` առցանց տեղեկատվական ռեսուրսների, կրթական հարթակների (Moodle, Google Classroom), առցանց ներկայացումների և հարցումներ, մտքի քարտեզագրման, գնահատման և այլ գործիքներ ընտրությանը եւ օգտագործմանը։

Դասընթացի առանցքային թեման ուսումնամանկավարժական ձևավորման ժամանակաից ADDIE մոդելի ներկայացումն էր և դրա կիրառումը մասնակիցների կողմից նախապես ընտրված դասընթացների նախագծման և լրամշակման համար:

Ընդհանուր առմամբ դասընթացը մասնակիցների կողմից դրական արձագանքի արժանացել և խումբը պայմանավորվել է հերթական անգամ հանդիպել ապրիլին` ստացված գիտելիքների պրակտիկ կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով:

Վերապատրաստման Դասընթաց #2 «Դասավանդման և ուսուցման նորարարական մոտեցումներ»
Վերապատրաստող՝ Ասիստ. Արուսյակ Աբրահամյան (ՀԱՊՀ, Տնտեսագիտության և կառավարման ամբիոն)

Ինտերակտիվ տասը ժամանոց “ՈՒսուցման և դասավանդման նորարարական մոտեցումներ” թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացն իրականացվեց Արուսյակ Աբրահամյանի կողմից (ՀԱՊՀ, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ասիստենտ): ՀԱՊՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ու Լեզուների գիտական կենտրոնի մի խումբ դասախոսներ ակտիվորեն ներգրավվեցին խառը ուսուցման ձևաչափով իրականացվող վերապատրաստման դասընթացում, որը տեղի ունեցավ 2019 թ. մարտի 12-26 ժամանակահատվածում:

Դասընթացի հիմնական նպատակն էր նպատակային խմբին ծանոթացնելու դասավանդման և ուսուցանման նորարարական մոտեցումներին, մոդելներին ու գործիքներին՝ հիմնվելով ԵՄ առաջադեմ երկրների, մասնավորապես, Լյուվենի կաթոլիկ համալսարանի /Բելգիա/ օրինակի և փորձի վրա: Վերապատրաստում-դասընթացի շրջանակներում անդրադարձ արվեցին նորարարական դասավանդման և ուսուցման տեխնոլոգիաների թե՛ տեսական, թե՛ գործնական ասպեկտներին:

Նախ ներկայացվեցին նորարարական մանկավարժության, ինչպես նաև նորարարական կարողությունների ու նորարարական միջավայրի արդի մոտեցումները: Այնուհետև քննարկումներ և ներկայացումներ արվեցին ուսումնամանկավարժական ձևավորման ժամանակակից ADDIE մեթոդի, ինչպես նաև հստակ կրթական վերջնարդյունքներ ու նպատակներ սահմանելու մեթոդների վերաբերյալ՝ հիմնվելով Բլումի տաքսոնոմիայի մոտեցման վրա:

Հնգօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները նաև քննարկումներ ունեցան ակտիվ, համագործակցային ու խմբային, ինչպես նաև շրջված ուսուցման առանձնահատկությունների, դրանց առավելությունների ու թերությունների և կոնկրետ կրթական միջավայրում կիրառելիության վերաբերյալ: Տեսական ներկայացումներին զուգահեռ մի շարք գործնական էլեկտրոնային գործիքներ ակտիվ ուսուցման /Mentimeter, Mindmeister/, առցանց բովանդակության մշակման /exeLearning/, առցանց առաջադրանքների կազմման /Hot Potatoes, iSpring և այլն/ և կրթության կառավարման /Moodle համակարգ/ վերաբերյալ կիրառվեցին գործնականում, ինչպես նաև տեսանկարահանման Galicaster համակարգը փորձարկվեց վերապատրաստվող խմբի կողմից:

Վերապատրաստման ավարտին մանակիցները ձևավորեցին իրենց առցանց պիլոտային դասընթացի առցանց միջավայրը Moodle հարթակում: Բոլոր մասնակիցներն արտահայտեցին իրենց կամքը և դրական վերաբերմունքը շարունակելու և խորացնելու վերապատրաստման արդյունքում ստացված գիտելիքներն ու ձեռք բերված փորձը:

Վերապատրաստման Դասընթաց #3 «Ակտիվ ուսումնառություն. լսարանում ուսանողների մտածելն ու գործելը խթանելու մեթոդաբանության մշակումը»
Վերապատրաստող՝ տ.գ.թ., դոցենտ Եղիսաբեթ Ալավերդյան (ՀԱՊՀ, ՏՀՏԷ ինստիտուտ, Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն)

Վերապատրաստումն ընթացել է Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում՝ Կապի համակարգերի և Ռադիսարքավորումների ամբիոններից ընտրված դասախոսական անձնակազմի մասնակցությամբ (մարտի 15-29-ը):

Ունկնդիրներին ներկայացվել են նորարարական մանկավարժական մոտեցումներ և մեթոդներ՝ ուսանողների ուսումնառության ակտիվացման և դասախոսությունների անցկացման նոր մեթոդաբանության վերաբերյալ:

Ուսումնամանկավարժական նախագծման TPACK և ADDIE մոդելներն ակտվորեն քննարկվել և ընդունվել են ունկնդիրների կողմից: Դրա հետ մեկտեղ, SWOT վերլուծություն է անցկացվել, որի արդյունքում վեր են հանվել ակտիվ ուսումնառության ներդրմանը նպաստող և խոչընդոտող գործոնները: Ներկայացվել են ակտիվ ուսւոմնառությանը նպաստող ծրագրամիջոցներ և ամպային գործիքաշար, որոնք է՛լ ավելի արդյունավետ և ճանաչողական դարձրեցին վերապատրաստման գործընթացը:

Վերապատրաստման բոլոր մասնակիցները միահամուռ կերպով փաստեցին արդի թվային տեխնոլոգիաները կրթության բնագավառում օգտագործելու նպատակահարմարությունը՝ ուսանողների մրցակցային ընդունակությունների զարգացման գործում, միաժամանակ նշվեց, որ ուսումնառության ակտիվացման համար անհրաժեշտ նախապայմաններ են՝ լսարանների արդիականացումն արձագանքման համակարգերով և ամպային ինտերակտիվ գործիքակազմով:

Վերապատրաստման Դասընթաց #4 «Համակցված դասավանդում և ուսուցում»
Վերապատրաստող` դասախոս, տ․գ․թ․ասիստենտ Լևոն Կիրակոսյան (ՀԱՊՀ, Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն):

2019 թ. Մարտի 13-ից 27-ը ընկած ժամանակահատվածում ՀԱՊՀ-ում տեղի է ունեցել 10 ժամ տևողությամբ դասախոսների վերապատրաստման դասընթաց՝ «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով, որն անց է կացվել ERASMUS + PRINTeL նախագծի մասնակից՝ Լևոն Կիրակոսյանի կողմից։

Դասընթացի նպատակն էր ՀԱՊՀ դասախոսական կազմին ներկայացնել նորարարական դասավանդման եղանակները, որոնք կապահովեն դասավանդման որակի բարձրացում, ինչպես նաև ուսանողների դասընթացներին ներգրավվածության աճ։ Փորձառությունը ձեռք է բերվել Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաննեի անվան կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած դասախոսների վերապատրաստման դասընթացի ընթացքում։

Հինգ օրյա դասընթացների ընթացքում ներկայացվել են մի շարք էլեկտրոնային գործիքամիջոցներ, որոնք ուղված են դասավանդման ընթացքի ավելի արդյունավետ կազմակերպմանն և վերահսկմանը։ Ներկայացված գործիքամիջոցները հետևյալն են՝ Microsoft Office 365, G-Suite for Education և Trello։ Վերջիններիս շահագործման և փորձարկման շնորհիվ դասախոսները կկարողանան յուրաքանչյուր ուսանողի հետ կապ պահպանել համալսարանի կողմից տրամադրվող էլեկտրոնային փոստարկղի միջոցով, էլեկտրոնային եղանակով նշանակաել հանդիպումներ այլ դասախոսների կամ ուսանողների հետ, որոնք էլ կրկին էլեկտրոնային տարբերակով կկարողանանա արձագանքել առաջարկին։ Բացի այդ դասախոսներին ներկայացվեց G-Suite for Education գործիքամիջոցը, որի շահագործումը կապահովի ուսանողին ներկայացվող դասավանդման ծրագրի մատուցման նոր և ճկուն եղանակ, ինչն էլ իր հերթին կբարձրացնի ուսանողի ներգրավվածությունը ուսուցման մեջ։ Վերապատրաստվող դասախոսները հայտնեցին իրենց ցանկությունը LMS գործիքամիջոցների կիրառման մեջ և արդեն իսկ դասընթացների ընթացքում կատարվող գործնական աշխատանքների ժամանակ մշակեցին իրենց կողմից դասավանդվող առարկաների ծրագրերը G-Suite for Education համակարգի մեջ։

Հաջորդիվ ներկայացվեց Trello համակարգը, որը նախատեսված է դասընթացների նախագծային եղանակով կառավարման համար։ Դասընթացի ժամանակ իրականացվեցին տարբեր գործնական աշխատանքներ և բոլոր վերապատրաստվող դասսախոսները համաձայնվեցին, որ համակարգը կարող է հաջողությամբ կիրառել ուսանողների առանձին խմբերի հետ աշխատելիս, ինչպես նաև ավարտական աշխատանքների ղեկավարման համար։

Դասընթացի ավարտին տեղի ունեցավ մատուցված նյութի ամփոփում, որի նպատակն էր գնահատել ուսուցման ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ մասնակիցների ստացած գիտելիքներն և պատրաստակամությունը կիրառել դրանք:

Վերապատրաստման Դասընթաց #5 «Համակցված դասավանդում և ուսուցում»
Վերապատրաստող` դասախոս, Քրիստինա Խուդավերդյան (ՀԱՊՀ, Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Տեղեկատվական անվտանգության և ծրագրավորման ապահովման ամբիոն):

2019 թ. Մարտի 12-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ՀԱՊՀ-ում տեղի է ունեցել 10 ժամ տևողությամբ դասախոսների վերապատրաստման դասընթաց՝ «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով, որը անց է կացվել ERASMUS + PRINTeL նախագծի մասնակից՝ Քրիստինա Խուդավերդյանի կողմից։

Դասընթացի հիմնական նպատակն էր՝ դասախոսներին ծանոթացնել համակցված դասավանդման և ուսուցման արդյունավետ կազմակերպման փորձառությանը, որը ձեռք է բերվել Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաննեի անվան կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած դասախոսների վերապատրաստման դասընթացի ընթացքում, հիմնվելով էլեկտրոնային ուսուցման արդի մեթոդների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու համապատասխան ծրագրային փաթեթների կիրառման վրա։

Հինգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին էլեկտրոնային ուսուցման հիմունքները, առցանց ուսուցման մոտեցումները, նախագծային ուսուցման գաղափարը և այլն: «Համակցված դասավանդում և ուսուցում» մեթոդաբանությունն ենթադրում է ավանդական ուսուցման համալրում էլեկտրոնային ուսուցման նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև վիրտուալ լսարանների ներդնում կրթական գործընթացներում՝ առցանց էլեկտրոնային հարթակների ապահովմամբ։ Դասախոսները հետաքրքրվեցին համակցված ուսուցման ներդրման հնարավորությունով, քանի որ այն կարող է նպաստել սովորողների ուսուցման շարժառիթի խթանմանը, նրանց ներգրավմանը ուսուցման ստեղծագործական գործընթացներում:

Տեսությանը զուգահեռաբար կատարվել են գործնական առաջադրանքներ, դասախոսներն իրականացրել են տարբեր հանձնարարություններ: Դասընթացի յուրաքանչյուր օրվա վերջում կատարվել է ամփոփում, պարզելու համար մասնակիցների տեսակետները նոր մոտեցումների վերաբերյալ, իրենց յուրացրածի մասին: Դասախոսներն մասնակցել են թիմային աշխատանքներում՝ քննարկվել են անհատական արդյունքները: Մասնակիցները փորձարկեցին առցանց ծրագրային համագործակցության գործիքները ակադեմիական միջավայրում` հիմնվելով նախագծային ուսուցման տեսության կիրառման վրա, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառեցին, LMS համակարգերի միջոցով, առցանց միջավայրում դասախոսությունների կազմակերպման և գործնական ու լաբորատոր աշխատանքների անցկացման համար:

Դասընթացի ավարտին տեղի ունեցավ մատուցված նյութի ամփոփում, որի նպատակն էր՝ գնահատել ուսուցման ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ մասնակիցների ստացած գիտելիքներն և պատրաստակամությունը կիրառել դրանք:

Վերապատրաստման Դասընթաց #6 «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում»
Վերապատրաստող` Արմեն Հովհաննիսյան (տ․գ․դ․ պրոֆեսոր, ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ)

2019թ.-ի մարտի 12-26-ը ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում «Erasmus+ PRINTeL» ծրագրի մասնակից Արմեն Հովհաննիսյանի կողմից անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ Մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում»։ Վերապատրաստմանը մասնակցում էին ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի բոլոր ամբիոններից ընտրված 11 դասախոսներ:

Մասնակիցներին ներկայացվեց ակտիվ ուսուցման դերն ու կարևորությունը, նպատակներն ու ընձեռած հնարավորությունները, մեթոդներն ու կիրառման ձևերը, ինչպես նաև խաղաֆիկացումը և մոբայլ սարքերի կիրառումը ակտիվ ուսուցման գործընթացում։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցների հետ քննարկվեց խաղաֆիկացումը, այսինքն ուսուցման գործընթացի խաղայնացումը, խաղաֆիկացման տարրերը, խաղացողների տիպերը, ուսումնառության գործընթացում խաղայնացման մեթոդները, ինչպես նաև մոբայլ սարքերի կիրառումը՝ ուսուցման գործընթացում ուսանողներին մոտիվացնելու և ապահովելու նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվեց մի շարք նորարական գործիքներ՝ Slido, Mentimeter, Kahoot, Adobe Spark Video, QR code պատրաստման տեխնիկան, քննարկվեց նաև դրանց առավելություններն ու սահմանափակումները։

Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն ընձեռվեց ինքնուրույն աշխատելու ներկայացված գործիքներով՝ մշակելով հարցումներ և թեստեր Slido, Mentimeter, Kahoot ծրագրերով, ինչպես նաև QR code-եր:

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրեցին ցուցադրություն սեփական դասընթացի խաղայնացման և մոբայլ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:

Դասախոսների ակտիվ մասնակցությունը դասընթացին և արձագանքները ցույց են տալիս, որ նորարարական այս մեթոդները կկիրառվեն դասավանդման գործընթացում:

Վերապատրաստման Դասընթաց #7 «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում»
Վերապատրաստող` Հասմիկ Հովհաննիսյան (ավագ մասնագետ, ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն)

«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանության ճարտարագիտություն ֆակուլտետի 11 դասախոսներ 2019թ․ մարտի 13-27-ը մասնակցել են «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ-ընդլայնված դասավանդում․ Մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում» վերապատրաստման դասընթացին։

Մասնակիցներին ներկայացվեց ակտիվ ուսուցման դերն ու նշանակությունը, նպատակներն ու հնարավորությունները, մեթոդներն ու կիրառման ձևերը, ինչպես նաև խաղաֆիկացումը և մոբայլ սարքերի կիրառումն ակտիվ ուսուցման գործընթացում։

Վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցների հետ ակտիվ քննարկվեց խաղաֆիկացումը, այսինքն ուսուցման գործընթացի խաղայնացումը, խաղաֆիկացման տարրերը, խաղացողների տիպերը, ուսումնառության գործընթացում խաղայնացման մեթոդներն ու հնարավոր տարբերակները, ինչպես նաև քննարկվեց մոբայլ սարքերի կիրառումը՝ ուսանողներին մոտիվացնելու և ապահովելու նրանց ակտիվ ներգրավվածությունը ուսուցման գործընթացում։

Վերապատրաստման հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց մի շարք նորարական գործիքներ՝ Slido, Mentimeter, Kahoot, Adobe Spark Video, QR code պատրաստման տեխնիկան, ինչպես նաև քննարկվեց դրանց առավելություններն ու սահմանափակումները։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն աշխատելու ներկայացված գործիքներով՝ մշակելով հարցումներ և թեստեր Slido, Mentimeter, Kahoot ծրագրերով, ինչպես նաև տարաբնույթ QR codes:

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրեցին ցուցադրություն սեփական դասընթացի խաղայնացման և մոբայլ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:

Դասախոսների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը դասընթացին ցույց են տալիս, որ նորարարական այս մեթոդները կիրառելի և օգտակար կլինեն իրենց հետագա ուսումնական գործընթացում:

Վերապատրաստման Դասընթաց #8 «Էլեկտրոնային բովանդակության տեսանկարահանում։ Ինտերակտիվ լսարան. Տեսանյութը ` որպես շրջված ուսուցման գործիք»
Վերապատրաստող` դասախոս Էլլա Հովհաննիսյան (ՏՀՏԷ Ինստիտուտ, Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն)

Դասընթացի նպատակն է՝ դասախոսներին ծանոթացնել տեսանյութերի պատրաստման մեթոդաբանությանը՝ ներառյալ սատարող նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ծրագրային փաթեթները։

Հինգօրյա դասընթացների ընթացքում վերապատրաստվել են 11 մասնակիցներ: Վերապատրաստման դասընթացը անց է կացվել մարտի 12-ից մինչեւ մարտի 26-ը:

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում գործնական օրինակներով քննարկվել են տեսանյութի օգտակարությունն ու կիրառելիությունը լսարանում, շրջված ուսուցման ընթացքում, ինչպես նաև դիտարկվել են տեսադասախոսությունների առավելություններն ու թերությունները: Մասնակիցները յուրացրել են ինտերակտիվ ուսուցման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման դերը և արդյունավետությունը կրթության մեջ։

Ուսումնասիրվել է տեսանյութերի կիրառումը շրջված լսարաններում: Բացի այդ, ունկնդիրները յուրացրել են դասընթացին աջակցող կամ շրջված ուսուցման ընթացքում կիրառվող կարճատև տեսահոլովակների ստեղծման մեթոդաբանությունը: Մասնակիցները ուսումնասիրել են դասախոսությունների տեսանկարահանման գործիքամիջոցներ, օգտագործելով MS Power Point և Windows Movie Maker:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կատարել են.

  • տեսադասախոսությունների ստեղծման գործնական առաջադրանքներ, օգտագործելով MS Power Point -ի հնարավորությունները,
  • տեսանյութերի խմբագրման գործնական առաջադրանքներ, օգտագործելով Movie Maker- ի հնարավորությունները:
Վերապատրաստման Դասընթաց #9 «Վիդեոդասընթացները որպես ուսուցման գործիք դասախոսների և ուսանողների համար»
Վերապատրաստող` դասախոս Արմեն Ամիրջանյան (Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման ամբիոն, ՄՄՏԴ Ինստիտուտ)

ERASMUS+ ծրագրի PRINTEL նախագծի շրջանակներում սույն թվականի Մարտի 11-25-ը ՀԱՊՀ-ում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ «Վիդեոդասընթացները որպես ուսուցման գործիք դասախոսների և ուսանողների համար» թեմայով: Վերապատրաստվողների ընդհանուր քանակը կազմել է 11 դասախոս։

Դասընթացը նպատակ էր հետապնդում ունկնդիրների մոտ ձևավորել նոր հմտություններ և ունակություններ վիդեո դասախոսությունների կազմակերպման ուղղությամբ, ծանոթացնել վիդեո դասախոսու¬թյուն¬ների դերին և առավելություններին, դրանց պատրաստմանման մեթոդներին։

Դասընթացը ներառում էր տարբեր տեսակի պրեզենտա¬ցիոն նյութեր՝ վիդեո հավելվածներով, դասախոսություններ, ցուցադրություններ, քննարկումներ, գործնական պարապմունքներ։

Մասնակիցների հետ քննարկվեցին կրթական ոլորտում տեսանյութերի դերը, դրանց կիրառման առավելություններն ու հնարավոր մարտահրավերները, ինչպես նաև նրանց ներկայացվեցին հնարավոր հիմնական գործիքակազմերն ու ծրագրերը, որոնք կարող են օգտագործվել իրենց սեփական ուսուցողական տեսանյութերը պատրաստելու գործում։

Ունկինդիրներին ներկայացվեցին տեսանյութերի ձայնագրման ու խմբագրման գործիքներն ու մեթոդոլոգիան: Տեսանյութերի խմբագրման գործնական պարապմունքներն անց են կացվել հիմնականում Adobe Premier Pro ծրագրային փաթեթի միջոցով։ Ունկնդիրներին են ներկայացվել նաև տվյալ ոլորտում Panopto և Explain Everything ծրագրերի հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև Power Point ծրագրի ձայնգարման հնարավորությունները։

Դասընթացի ավարտին ունկնդիրները հարջողությամբ պատրաստեցին և հանձնեցին իրենց սեփական ոչ մեծ տևողությամբ ուսուցողական տեսանյութերը։

Վերապատրաստման Դասընթաց #10 «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում»
Վերապատրաստող` տ.գ.թ., դոցենտ Մերի Ղազարյան (ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՋԷ և ՇՄՊ ամբիոնի վարիչ)

Վերապատրաստումն ընթացել է Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում՝ ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ամբիոնների աշխատակիցների մասնակցությամբ (մարտի 11-25-ը):

Դասընթացի նպատակն է բացահայտել ակտիվ ուսուցման էությունը, մատնանշել ակտիվ ուսուցման հիմնական ռազմավարությունն ու մեթոդները և «Շրջված լսարան» (Flipped Classroom)-ի կիրառման սկզբունքները՝ որպես ակտիվ ուսուցման մոտեցում:

Վերապատրաստումն իրենից ներկայացնում է հիմնական նյութի և օժանդակ հղումների տրամադրում և քննարկում 8 ժամյա տևողությամբ և վերապատրաստվողների կողմից ընթացիկ և վերջնական արդյունքների պրեզենտացիոն ներկայացում և դասընթացի ամփոփիչ քննարկում 2 ժամյա տևողությամբ:

Դասընթացի 1-ին օրը ներառում է վերապատրաստման նպատակի և ժամանակացույցի ներկայացումը, ակտիվ ուսուցման մեթոդաբանությունը, դրա կիրառմամբ ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հնարավորությունները, վերլուծվում են ուսանողակենտրոն ուսուցման նպատակն ու խնդիրները՝ Բլումի տաքսոնոմետրիայի շրջանակներում, ակտիվ ուսուցման մեթոդները, դրանց կիրառման առավելություններն ու սահմանափակումները/թերությունները:

Դասընթացի 2-րդ օրը ներառում է ակտիվ ուսուցման գործընթացում կիրառվող մի շարք ՏՀՏ միջոցների և գործիքների ուսումնասիրում, մասնավորապես՝ TAT-SAT ինքնագնահատման գործիքը, Mentimeter` ինտերակտիվ պրեզենտացիաների կազմակերպման գործիքը, Padlet` «ուղեղի գրոհում» կազմակերպելու գործիքը և այլն, որոնց կիրառումը մասնակիորեն իրականացվում է լսարանում՝ արդյունքների քննարկմամբ:

Դասընթացի 3-րդ օրվա ընթացքում վերլուծվում է «Շրջված լսարան» մոտեցումը՝ Բլումի տաքսոնոմետրիայի և ուսանողակենտրոն ուսուցման շրջանակներում: Ներկայացվում են «Շրջված լսարան»-ի 4 հենասյուները և դրա կիրառման 5 հիմնական քայլերը, ինչպես նաև բերվում է «Շրջված լսարան» մեթոդով դասընթացի/մոդուլի իրականացման ծրագիր (Լինշոպինգի համալսարանի օրինակով): Ներկայացվում են «Շրջված լսարան»-ով ուսուցման իրականացման կազմակերպական որոշ գործիքամիջոցներ՝ Lightboard, Explain everything, ինչպես նաև Powerpoint-ով վիդիոդասեր ստեղծելու հնարավորությունները: Վերապատրաստվողները Power Point-ով նախապատրաստում և հաջորդիվ ներկայացնում են պրեզենտացիա՝ անհատական կամ խմբային (ըստ ամբիոնների), 7…10 րոպե տևողությամբ՝ կիրառելով Recording ֆունկցիան կամ առանձին սլայդային audio ձայնագրումը:

Դասընթացի 4-րդ օրը ներառում է ABC ուսուցման նախագծման (Arena Blended Connected Learning Design) մեթոդը, դրա կիրառման մասշտաբներն այլ երկրներում, ABC ուսուցման դիզայնի քարտերը, աշխատաթերթերը, նախագծման պլանը և դրա կիրառմամբ որևէ դասընթացի/մոդուլի մշակման քայլերը:

Վերապատրաստման 5-րդ օրվա ընթացքում իրականացվում է ABC մեթոդի կիրառմամբ դասընթացի կամ մոդուլի մշակում/վերանայում խմբային (ըստ ամբիոնների) սկզբունքով: Կատարված առաջադրանքի ներկայացում, քննարկում, ինչպես նաև վերապատրասման արդյունքների ամփոփիչ վերլուծություն:

Դասընթացի ելքային արդյունքները.

Վերապատրաստման արդյունքում ունկնդիրները ունակ կլինեն`

  • համեմատել և հակադրել/համադրել «Ակտիվ ուսուցումը» և «Շրջված լսարանը» ուսուցման ավանդական մեթոդների հետ,
  • բացահայտել/հասկանալ «Ակտիվ ուսուցման» և «Շրջված լսարանի» առավելությունները և սահմանափակումները,
  • ավելացնել մանկավարժական-տեխնոլոգիական (տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման) կարողությունները,
  • մշակել կամ վերամշակել առարկայական ծրագրերը՝ կիրառելով «Ակտիվ ուսուցման» և «Շրջված լսարանի» մեթոդները:

Վերապատրաստման Դասընթաց #11 «Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում»
Վերապատրաստող` Վահրամ Մուրադյան (ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ, Էլեկտրաէներգետիկական, Ինֆորմացիոն և Ավտոմատացման համակարգերի ամբիոնի ասիստենտ)

Ակտիվ ուսուցումը շրջված լսարանում թեմայով հինգօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցել են թվով 15 դասախոսներ մասնաճյուղի «Մեխանիկա և գրաֆիկա», «Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ», «Էլեկտրաէներգետիկական, ինֆորմացիոն և ավտոմատացման համակարգեր», «Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում», «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և տրանսպորտային համակարգեր» և «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն» ամբիոններից: Ուսումնական ծրագիրը, գրաֆիկը, ուսումնական նյութերը նախապես տրամադրվել են մասնակիցներին և ամեն դասի վերջում ամփոփվել ու քննարկվել է տվյալ օրվա նյութը, արդյունքները:

Օր առաջին: PRINTeL պրոյեկտը, նպատակը և վերջնաարդյունքները ներկայացվել է մասնակիցներին, ինչպես նաև կառուցվածքը, դասացուցակը, նպատակներն ու արդյունքները ևս ներկայացվել է մասնակիցներին: Մասնակիցներին ներկայացվել է Padlet գործիքը և մասնակիցների կողմից կատարվել է գործիքի կիրառում: Մասնակիցներին ներկայացվել է Mentimeter գործիքը և համացանցում հասանելի տվյալ գործիքի ոչ կոմերցիոն տարբերակները, որոնց միջոցով մասնակիցները կարողացել են համապատասխան ռեսուրսներ պատրաստել: Կատարվել է տյալ օրա ընթաքում ձեռք բերված գիտելիքների ամփոփում:

Օր երկրորդ: Ներկայացվել է Շրջված լսարանը: Մասնակիցների կողմից կատարվել է առաջադրանք Padlet և Mentimeter միջավայրում: Մասնակիցներին ներկայացվել է դասընացների առցանց տարբերակների մշակման հասանելի կոմերցիոն և ոչ կոմերցիոն տարբերակները, դրանց միջավայրում աշխատանքը, վիեո նյութերի պատրաստումը համապատասխան կիրառական ծրագրերի օգնությամբ: Մասնակիցների կողմից կատարվել է PPT նրկայացման պատրաստում և դրա վերաներկայացում վիդեո ֆայլի տեսքով, ինչպես նաև կատարվել է համապատասխան վիդեո դասընթացի խմբագրում ու տեքստային մեկնաբանությունների ավելացում վիդեոնյութի անհրաժեշտ հատվածներում:

Օր երրորդ: Տվյալ օրվա համար առանձին մասնակիցներ ուրախությամբ նշեցին, որ ներկա դրությամբ ակտիվ ուսուցման առանձին մեթոդներ և տեխնոլոգիաներ բավականին երկար ժամանակ կիրառում են իրենց ուսանողների ուսուցման գործընթացում: Որպես հիմնական խնդիր նման մեթոդներով դասընթացների անցկացման նշվել է համապատասխան տեղեկատվական համակարգերի, լաբորատորիաների բացակայությունը կամ քիչ թվով առկայությունը: Դասընթացավարի կողմից ներկայացվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսուցման ABC նախագիծը և համապատասխան նախագծի մշակումը կատարվել է մասնակիցների կողմից: Մասնակիցների ամեն զույգ օգտագործելով Գիտելիքի ձեռքբերում, Քննարկում, Համագործակցություն, Հետազոտում, Կիրառում, Արտադրություն ուսուցման մեթոդները կատարել են իրենց կողմից ընտրված առարկայի մոդուլի, թեմայի կազմակերպման նախագծում:

Օր չորրորդ: Ներկայացվել է Լինշոպինգի համալսարանի DEF դասընթացի վերանախագծման մանրամասները: Մասնակիցները վերանախագծել են իրենց կողմից ընտրված առարկայի կամ դասընթացի կառուցվածքը: Դասընթացավարը ցուցաբերել է մեթոդոլոգիական աջակցություն ըստ անհրաժեշտության: Մասնակիցներին աաջադրանք է տրվել պատրաստել համապատասխան վերանախագծված դասընթացի ներկայացում PPT ֆորմատով:

Օր հինգերորդ: Վերանախագծված դասընթացի մանրամասները ներկայացվել, քննարկվել և ամփոփվել են: